Տյումենում ընթացող ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը: Եզրափակիչում Բաղդասարյանը պարտվեց հունգարացի Քրիստիան Տոտհին:
Նույն քաշային կարգում մեկնարկային մենամարտում պարտվեց Հայկ Համբարձումյանը:
73 կգ քաշային կարգում դարձյալ առաջին մենամարտում պայքարն ավարտեցին Անդրանիկ Չափարյանն ու Սուրիկ Գառնիկյանը:




























