LiveJournal-ը մտադիր է ամբողջությամբ վերաբեռնել սոցիալական ցանցը: Այդ մասին նոյեմբերի 19-ին, բլոգերների հետ հանդիպմանը հայտարարել են ընկերության նոր մեդիա-տնօրեն Անտոն Նոսիկը եւ Ռուսաստանում  ծառայության ղեկավար Իլյա Դրոնովը:

 2012թ-ին LiveJournal-ն աստիճանաբար կանցնի նոր դիզայնի: 2012թ. սկզբին սերվերների մի մասը ԱՄՆ-ից կտեղափոխվի Եվրոպա, որպեսզի  LiveJournal-ը գործի Ռուսաստանի տարածքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Դրոնովի խոսքով` ամենակարեւորն այն է, որ օգտատերերի օրագրերի էջերից  կհանվեն բոլոր գովազդային բաներները եւ կլինի արտոնված գովազդ, որոնք օգտատերերը ինքնուրույն տեղադրում են իրենց բոլոգներում:

Հիշեցնենք, որ SUP Media ընկերությունը, որին էլ պատկանում է LiveJournal-ը,  հայտարարել էր ղեկավարության փոփոխության եւ Նոսիկի վերադարձի մասին նոյեմբերի 16-ին:

LiveJournal բլոգոհոսթինգն աշխարհում ամենախոշորներից է, ողջ աշխարհում նրա օգտագործողների թիվը հասնում է 30 միլիոնի: