Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի արեւելյան նահանգներում լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում: Վարժանքները, որոնք ղեկավարում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» բրիգադային գեներալ, «Խաթամ ալ-Անբիա» ռազմաբազայի ՀՕՊ հրամանատար Ֆարզադ Իսմայիլին, տեղի են ունենում 800 հազար ք/կմ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Վարժանքները կկայանան մի քանի փուլով եւ կտեւեն 4 օր. դրանց կմասնակցի մեծ թվով հետախուզական եւ օպերատիվ ստորաբաժանումներ, նաեւ բազմաթիվ թիկունքային ապահովմամբ զբաղվող զորակազմեր:




























