Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանը վաստակեց 2,5, Անանդը` 2 միավոր:

Ոչ ոքի են ավարտվել նաեւ Վլադիմիր Կրամնիկ - Վասիլի Իվանչուկ, Պյոտր Սվիդլեր - Բորիս Գելֆանդ պարտիաները:

Շարունակվում են Մագնուս Կարլսեն - Սերգեյ Կարյակին եւ Յան Նեպոմնյաշչի - Հիկարու Նակամուրա պարտիաները: