Ձերբակալվել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Գեքսել Գյումյուշդաղը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Գյումյուշդաղը մեղադրվում է պայմանավորված հանդիպումներ կազմակերպելու մեջ: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայում խուզարկություններ են կատարվում` կասկածյալի մեղքն ապացուցող հանցանշաններ գտնելու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, այս տարվա ամռանը Թուրքիայիում ֆուտբոլային սկանդալ էր բռնկվել: Իրավապահները համաժամանակյա գործողություն են իրականացրել 12 նահանգներում: Պայմանավորված ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել էր մի քանի տասնյակ մարդ, այդ թվում` «Ֆեներբահչե» հայտնի ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմը: