Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում մոտ հազար մարդ է մասնակացում ԱՄՆ-ի հետ երկարատեւ ռազմավարական համագործակցության դեմ բողոքի ակցիային:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ակցիայի մասնակիցները հակաամերիկյան կարգախոսներ են վանկարկում եւ հայտարարում են, թե  չեն պատրաստվում հաշտվել համաձայնագրի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի առաջատար քաղաքական գործիչների եւ ավագանիների համագումարում հավանության էր արժանացել ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության պակտի ստորագրումը: Համաձայն փաստաթղթի` ԱՄՆ ռազմաբազաները երկրի տարածքում կարող են մնալ նաեւ 2014 թ-ից հետո: