Թուրքիայում դրամանենգների խումբ է ձերբակալվել, որոնք ռուսական ռուբլի են հատել: Ինչպես փոխանցում է թուրքական Milliyet պարբերականը, Ստամբուլի ոստիկանությունն ընդհանուր առմամաբ 17 մարդու է ձերբակալել, այդ թվում` երկու ոստիկանի: Ըստ նախանական տեղեկությունների` հենց նրանք են ղեկավարել հանցախումբը:
Խուզարկության ժամանակ 5000 ռուբլի անվանական արժեքով ավելի քան 6000 կեղծ թղթադրամ է հայտնաբերվել` մոտ 1 մլն դոլար ընդհանուր արժեքով:




























