Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր` նոյեմբերի 20-ին, անհայտ անձանց կողմից նռնականետով գնդակոծման է ենթարկվել իշխող «Բաաս» կուսակցության շենքը:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ շենքի ուղղությամբ առնվազն երկու նռնակ է արձակվել: Տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա: «Իզվեստիան» նշում է, որ միջադեպի վայրը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից: Նշվում է, որ սա Ասադի ռեժիմի հակառակորդների` Դամասկոսում իրականացված առաջին զինված ակցիան է:




























