Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի  միջեւ  մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ  համաձայնագրի կնքումը պատմական իրադարձություն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` ավելացնելով, որ տվյալ փաստաթուղթը դյուրացնում է երկու երկրների քաղաքացիների տեղաշարժը եւ  ամրապնդում երկու ժողովուրդների կապերը:

«Այդ փաստաթուղթը բխում է մեծաթիվ ռուսաստանցիների եւ ամերիկացիների` գործարարների ու զբոսաշրջիկների շահերից»,-նշված է փաստաթղթում:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` նշվում է, որ «Համաձայնագիրը դյուրացնում է մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը, քանի որ նվազեցնում է  պահանջվող փաստաթղթերի ծավալը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ նոտաներ էին փոխանակել նոյեմբերի 19-ին`ռուս-ամերիկյան համապատասխան համաձայնագրի կնքման կապակցությամբ: