Այսօր նոյեմբերի 20 -ին 81 տարեկանում վախճանվել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մայրը` Դալմա Ֆրանկոն:
Ինչպես հաղորդում է «Գազետա. ռու»-ն, կինը հոսպիտալացվել էր դեռ նոյեմբերի 18-ին: Դալմա Ֆրանկոն տառապում էր երիկամային անբավարարությունից, որը վերջին օրերին սրվել էր:
Մարադոնան, ով ներկայումս արաբական «Ալ Վասլ» ակումբի մարզիչն է, իմանալով մոր հիվանդանոց տեղափոխվելու մասին` թռել էր Արգենտինա: Նա մահվան մասին իմացել է արդեն ճանապարհին եւ արտասվել է:




























