«Եվրատեսիլ -2008» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանը ներկայացնող Սամիր Ջավաձադեն ձերբակալվել է:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ջավաձադեն դանակահարել է իր կողքի սենյակում բնակվող լուսանկարիչ Էլվին Հուսեյնովին: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ երգիչը ծանր վնասվածք է հասցրել տուժողին:
Ջավաձադեին կարող է սպառնալ 3-8 տարվա ազատազրկում:
Լուսանկարում` Սամիր Ջավաձադեն(ձախից) եւ Էլվին Հուսեյնովը




























