Նոյմբերի19-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են ադրբեջանցի գրող Ռաֆիգ Թաղիի վրա: Ւնչպես հաղորդում է APA գործակալությունը,  միջադեպը տեղի է ունեցել ավտոկանգառում.  անհայտ անձինք մի քանի դանակի հարվածներ են հասցրել Թաղիին` մեջքի եւ պարանոցի մասում եւ անհետացել: Տուժածն ինքն է հասել տուն եւ շտապօգնություն կանչել:

Նրա մոտ  հայտնաբերվել է մեջքի, կողոսկրի կոտրվածք, ներքին օրգանների վնասվածք:  Նոյեմբերի  20 –ի առավոտյան Թաղին վիրահատության է ենթարկվել, որի արդյունքում հեռացվել է նրա փայծաղը:

Բժիշկները գրողի վիճակը ծայրահեղ են համարում, քանի որ մեծ քանակությամբ արյուն է կորցրել:

Նշենք, որ Թաղին հայտնի է մի շարք հոդվածներով, որոնցում քննադատվում են արմատական իսլամը, Շարիաթի օրենքները: Ի դեպ, իրանական մոլլաները Շարիաթի օրենքներով նրան մահապատժի են դատապարտել: