Ամերիկացիները գերազանցել են  ալկոհոլի  սպառման`ավելի քան 25  տարի առաջ իրենց իսկ կողմից սահմանած ռեկորդը:

Ինչպես հաղորդում է «Գազետա.ռու»-ն, Gallup-ի եւ USA Today –ի հետազոտությունը ցույց է տվել, որ  2010թ. ոգելից է օգտագործել ամերիկացիների  67%-ը: Նման պատկեր, ըստ փորձագետների,  չէր արձանագրվել  1975թ-ից,  երբ այդ ցուցանիշը կազմել էր  71%:

Որպես ալկոհոլի սպառման  աճին նպաստող գործոն`  հետազոտողները նշում են գործազրկության բարձր մակարդակը` ավելի քան  9%: