Որքա՞ն ժամանակ պետությունը թույլ կտա Ալիևին աշխատել Ֆրանսիան պառակտելու ուղղությամբ: Դրա մասին սոցցանցերում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելլամին։
«Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելուց հետո Ադրբեջանն արդեն հյուրընկալում է Պոլինեզիայի ընտրված պաշտոնյաներին՝ վերջիններիս «ապագաղութացման» և «ֆրանսիական ստրկությունից ազատելու» նախապատրաստելու համար: Մինչեւ ե՞րբ պետությունը թույլ կտա, որ Ալիևն աշխատի Ֆրանսիան պառակտելու ուղղությամբ»,- գրել է ԵՄ պատգամավորը։





























