Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Զոհրե Էլահիանը շաբաթ օրը գրանցվել է որպես Իսլամական Հանրապետության հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների հավանական թեկնածու՝ դառնալով մինչ այժմ առաջին կին թեկնածուն։ Էլահիանը եղել է Իրանի 11-րդ խորհրդարանի պատգամավոր, հաղորդում է Mehr-ը։

Իրանցի քաղաքական գործիչներ Մասուդ Պեզեշիկյանը, Ալիռեզա Զաքանին, Սեյեդ Ահմադ Ռասուլինեջադը, Հաբիբոլլահ Դամարդեն, Սեյյեդ Մոհամմադ-Ռեզա Միրթաջոդինին, Ֆադա-Հոսեյն Մալեքին, Զոհրե Էլահիանը և Վահիդ Հագանյանը շաբաթ օրը գրանցվել են որպես Իրանի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներ: Իրանում նախագահական ընտրություններին մասնակցելու գրանցման գործընթացը մեկնարկել է մայիսի 30-ին։