Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատարներից մեկը՝ Սարդար Վաջիհուլլա Մորադին։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ Telegram ալիքը։
Նշվում է, որ Սարդար Վաջիհուլլա Մորադին գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիի զինակիցն էր, որը սպանվել էր 2020 թվականին Իրաքում ամերիկյան զորքերի ավիահարվածի ժամանակ։





























