Ուկրաինայում պատերազմի մասնակցին Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում ազգությամբ ադրբեջանցու կողմից ծեծի ենթարկելու գործը կրկին կքննվի։ Այս հանձնարարականը տվել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը, պատերազմի մասնակիցը տեղեկատվական կենտրոնի միջոցով դիմել է վարչության նախագահին և ասել, որ դժգոհ է իր նկատմամբ հակաիրավական գործողությունների հանգամանքները պարզելու հարցում ներքին գործերի մարմինների իրականացրած գործի ընթացքից։  Այժմ Բաստրիկինը մարզային շտաբից պահանջել է վերսկսել գործը և անձամբ իրեն զեկուցել նախնական և վերջնական եզրակացությունների մասին։

Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին Ռեուտովում՝ բնակելի շենքերից մեկի ավտոկայանատեղիում։ Այն ժամանակ պատերազմի մասնակիցը վիճել է մեքենան սխալ կայանած ազգությամբ ադրբեջանցու հետ, իսկ վերջինս վեճի ընթացքում մուրճով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնին։