Գերմանիա Միկրոկառուցվածքային տեխնոլոգիաների ինստիտուտի (Institute of Microstructure Technology) հետազոտողները մետանյութի նոր տեսակ են մշակել: Այն լուծում է թափանցիկ տարրերով կառույցներին, մասնավորապես, ապակե տանիքներին ու պատերին առնչվող մի շարք խնդիրներ: Նոր PMMM (Polymer-based Microphotonic Multifunctional Metamaterial) միկրոֆոտոն բազմաֆունկցիոնալ պոլիմերային հիմքով մետանյութը բարակ թաղանթ է, որը կարելի է փակցնել սովորական ապակուն:

Ըստ Nature պորտալի՝ այս նյութի գաղտնիքը նրա մանրադիտակային կառուցվածքն է, որի վրա էլ արված է միկրոբուրգերի նախշը։ Այս նախշն ունի ընդամենը 10 միկրոն լայնություն, ինչը մետանյութի մակերեսը առանձնապես ֆունկցիոնալ է դարձնում:

Նոր նյութի առանցքային հատկություններից մեկը ծագող արևի ճառագայթների մինչև 73%-ը ցրելու կարողությունն է։ Դա, ըստ Planet Today-ի՝ ավելի հարմարավետ և մասնավոր ինտերիերի տարածքներ ստեղծելու հնարավորություն է ընձեռում՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով փայլն ու պաշտպանություն ապահովելով դրսից թափանցող անցանկալի հայացքներից:

Բացի դրանից, մետանյութն օժտված է բարձր թափանցիկությամբ, փոխանցելով տեսանելի լույսի մինչև 95%-ը, ինչը գերազանցում է ավանդական ապակու հատկությունները: Դա հնարավորություն է ընձեռում բնական լույսից օգտվել տան մեջ՝ առանց անձնական կյանքի գաղտնիությունը վնասելու:

Նոր նյութի մեկ այլ կարևոր հատկություն շրջակա տարածքը սառեցնելու ունակությունն է: Բարձր արտանետմամբ, որը մոտ է սև մարմնին, մետանյութը կարողանում է արդյունավետորեն հետ մղել ջերմությունը, ինչը հանգեցնում է սենյակի ջերմաստիճանի իջեցման: Հաշվարկները ցույց են տալիս, որ այն կարող է շրջակա միջավայրի համեմատ 6°C-ով նվազեցնել ջերմաստիճանը:

Ի վերջո, մետանյութը ունի ինքնամաքրման հատկություն՝ շնորհիվ իր գերհիդրոֆոբ մակերեսի, ինչը զգալիորեն հեշտացնում է այն մաքրելու և պահպանելու գործը:

Նոր մետանյութը զգալի առաջընթաց է թափանցիկ տարրեր ունեցող կառուցվածքների ոլորտում՝ ապահովելով անհամեմատ բարելավված հարմարավետություն, գաղտնիություն և էներգաարդյունավետություն