Պաղեստինցիներն  «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը կյանքի կոչելով՝ փակուղու առաջ են կանգնեցրել սիոնիստական ​​ռեժիմին, հենց դրա պատճառով էլ նրանք այլ ելք չունեն։ Գործողությունն ուղղակի խորտակել է հակառակորդի ծրագրերը։ Դրա մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:  

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Խամենեին ընդգծել է, որ այդ գործողությունը վճռական հարված է հասցրել սիոնիստական ​​ռեժիմին, և այդ ռեժիմն այս հարվածի արդյունքում հայտնվել է այնպիսի հանգամանքներում, որոնցից մինչև օրս չի կարողանում ուշքի գալ։

Հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է, որ հոկտեմբերի 7-ի գործողությունը տապալել է հակառակորդի հանգամանալից մշակված ծրագիրը։ Ըստ այաթոլլայի՝ սիոնիստական ​​ռեժիմի դաժան հարձակումը նյարդային արձագանք է իրենց ծրագրի ձախողմանը։ Նա նշել է, որ պաղեստինցի հրամանատարները խափանել են Մերձավոր Արևելքի համար միջազգային խոշոր դավադրությունը:

«Դուք չպետք է ապավինեք խաղաղ բանակցություններին: Սիոնիստական ​​ռեժիմը մոտենում է իր մայրամուտին, և մարդիկ ամբողջ աշխարհում  դա տեսնում են», - հավելել է Խամենեին: