Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Վահիդ Խաղանյանը, որը ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցներին, գրանցվել է Իրանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Ըստ Reuters-ի՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մերձավոր օգնականն ասել է, որ նրա որակավորումները հիմնված են նախագահ և առաջնորդի պաշտոնում 45 տարվա ծառայության փորձի վրա:
14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը մեկնարկել է մայիսի 30-ին և կտևի մինչև հունիսի 3-ը։ Սահմանադրության Պահապանների խորհուրդը հունիսի 4-ից մեկ շաբաթով կքննի թեկնածուներին՝ պարզելու համար՝ արդյոք թեկնածուն համապատասխանո՞ւմ է երկրի նախագահի պաշտոնի պահանջներին։
Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։ Արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Թեկնածուների գրանցումն ավարտված է։ Ընդունվել է ընդհանուր 80 հայտ։





























