Աստրախանի դատարանը 30 հազար ռուբլով տուգանել  եւ կարգադրել է Ռուսաստանից վտարել Ադրբեջանի քաղաքացուն հագուստի վրայի «ԶՍՈւ» հապավման համար։ Ոստիկանության եւ դատարանի կարծիքով՝ նա «խափանել է վստահությունը հատուկ ռազմական գործողության հանդեպ», Ռուսաստանում պաշտոնապես այսպես են անվանում պատերազմն Ուկրաինայի դեմ։ Տուգանվողը մեղքը չի ընդունել՝ հայտնելով, որ չի իմացել, թե ինչպես է բացվում իր հագուստի վրայի հապավումը եւ նշանակություն չի տվել դրան։

Ադրբեջանցի Ջալալ Ալիզադեն ձերբակալվել է Աստրախանի օդանավակայանում։ Նա կապյուշոնով արտահագուստով էր, որի վրա գրված էր «ԶՍՈւ», այն դեղին եւ կապույտ գույնի էր (Ուկրաինայի դրոշի գույները)։ Աստրախանի Սովետսկի դատարանի որոշման մեջ նշված է, որ Ալիզադեն «հրապարակային ակցիա է կատարել այդ հագուստով, ինչով խափանել է վստահությունը հատուկ ռազմական գործողության իրականացման հանդեպ։ Դատարանը Ալիզադեին մեղավոր է ճանաչել ռուսական բանակի այսպես կոչված վարկաբեկման հոդվածով։

Նույն օրը  նրան պատասխանատվության են ենթարկել Ռուսաստանից ժամանակին չհեռանալու հոդվածով՝ տուգանելով երկու հազար ռուբլով եւ կարգադրելով հեռանալ երկրից եւ տեղափոխելով օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Մերժել են Ալիզադեի ինքնուրույն հեռանալու հնարավորությունը։

Ինչպես նշել է «Кавказ.Реалии»-ն, սա Ռուսաստանի հարավում հայտնի առաջին պատժի դեպքն է ԶՍՈւ հապավման համար (Збройні сили України – Ուկրաինայի Զինված ուժեր)։