Բասկետբոլի Ռուսաստանի հավաքականի առաջատար Անդրեյ Կիրիլնեկոն մասնակիորեն կորցրել է հիշողությունը: Ռուսաստանի առաջնության Կռասնիե Կռիլյայի հետ խաղում ԲԿՄԱ-ի ավագը կոշտ բախման հետեւանքով ընկել է եւ գլուխը հարվածել հատակին:

Կիրիլենկոն քթի կոտրվածք է ստացել: Ընդհանուր նարկոզով վիրահատությունից հետո Կիրիլենկոն չի հիշել տեղի ունեցածի մասին եւ խոսոտավենլ է, որ բախումից հետո մասնակիորեն կորցրել է հիշողությունը, հաղորդում է Սպորտ Էքսպրեսը: