Թեհրանը շարունակում է կրճատել պայմանների կատարման գծով պարտավորությունները, որոնք նախատեսված են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ)։ Այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
«ԳՀՀԾ 36-րդ հոդվածի հիման վրա, կողմերի պարտավորությունները չկատարելու դեպքում Իրանն ունի հայելային պատասխանի եւ պարտավորությունները կրճատելու օրինական իրավունք, եւ այժմ մենք գտնվում ենք այդ պարտավորությունները կրճատելու փուլում»,- Էսլամիի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։





























