Քալիֆորնիայի գիտնականները մետաղյա ամենաթեթեւ կառուցվածքն են ստեղծել: Տվյալ նյութի խտությունը կազմում է 0,9մգ/խսմ, այն 100 անգամ թեթեւ է պենոպոլիստիրոլից:

Նոր նյութը յուրահատուկ միկրովանդակային կառուցվածք ունի. ստեղծվել է սնամեջ մետաղական նանոմետրային,  միկրոնային եւ միլիմետրանոց չափերի խողովակներից, որոնց պատերի հաստությունը 1000 անգամ բարակ է մարդու մազից, եւ, գրեթե 99.99%-ով կազմված է օդից:

Ըստ հեղինակների` պատրաստելիս օգտագործվել է Էյֆելյան աշտարակի եւ Ոսկե դարպասներ կամրջի մետաղական կոնստրուկցիաների ճարտարապետության սկզբունքը:  Դրա շնորհիվ նյութը  յուրահատուկ ամրություն եւ սեղմման դիմադրություն է դրսեւորում, գրում է 3DNews-ը: