Իրանը «գետնի վրա» մասնակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։ Դրա մասին հունիսի 4-ին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Նա նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններում հետքայլ չի տեսնում և չի պատկերացնում՝ մասնավորապես հաշվի առնելով այդ հարաբերությունների բնույթը և այն շահերը, որ երկու երկրներն ունեն հարավկովկասյան տարածաշրջանում։
Ըստ փոխարտգործնախարարի՝ Երևանն ու Թեհրանը համատեղ իրականացնում են մի շարք խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր։ «Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիններից մեկն էր, որը ողջունեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և ներկայում նրանք գետնի վրա մասնակցում են «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը:
Խոսքը Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որը կառուցում են իրանական ընկերությունները»,- մանրամասնել է փոխարտգործնախարարը։
Ըստ Կոստանյանի՝ Մեղրիի անցակետը ևս իրանական ընկերությունն արդիականացում։ Իրանական ընկերությունները նույնպես ակտիվորեն մասնակցում են Հայաստանի կառավարության հաստատած ճանապարհաշինության մրցույթներին։











