Այս պահին կատարվում են Ախթալա բնակավայրի ավտոմոբիլային տրանսպորտների ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ալավերդու համայնքապետարանից:
«Ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Հարոդորում ենք նշված հատվածում, ինչպես նաև Մ6 ճանապարհահատվածի վնասված հատվածներում լինել զգոն‚ երթևեկել ցածր արագությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:





























