Եգիպտուհի Ալի Մաղդը Էլ-Մահդիի օգտին, ով «մերկ հեղափոխություն» էր կազմակերպել սոցիալական ցանցում, 50 իսրայելուհիներ որոշել են մերկանալ:
Համատարած մերկացման գաղափարը ծնվել է 28-ամյա ակտիվիստուհի, երգչուհի Օր Տեպլերի մոտ: Նա դիմել է իսրայելցիներին երիտասարդ եգիպտուհուն պաշտպանելու կոչով, որը, նրա խոսքով, ամբիցիոզ է, լի հույսերով, եւ ունի հումորի զգացում: «Աղջիկներ, եկեք աշխարհին հնարավորություն տանք տեսնել մերկ իսրայելցիների գեղեցկությունը»,-ասված է դիմումի մեջ, հաղորդում է NEWSru Israel-ը:
Ակտիվիստուհիների կոչը Facebook-ում սատարել են ավելի քան 100 մարդ: Բայց հայտնվելով տեսախցիկների ուշադրության կենտրոնում, աղջիկները խառնվել են եւ ծածկվել ծածկոցով, որի վրա եբրայերեն, անգլերեն եւ արաբերեն գրված է. «Սեր առանց սահմանների»:
Հիշեցնենք, որ երիտասարդ եգիպտուհու «նյու» ոճով լուսանկարները իսկական պայթյուն են առաջացրել պահպանողական Եգիպտոսի ինտերնետ-հասարակության շրջանում եւ իրենց վրա սեւեռել արեւմտյան լրատվամիջոցների ուշադրությունը:




























