2023թ. մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» դասընթացը։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 5-ին ասել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծել է ավագ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարեւորությունը, որի շրջանակում դպրոցական կրեդիտները ընդունվում են հանրապետության բուհերում։ «Այդ ծրագրի շրջանակում մենք 16 դպրոցներում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ներդրել ենք նաեւ «Արհեստական բանականություն» դասընթացը։ Այս իմաստով մեր երկիրն աշխարհում առաջիններից մեկմն է, որտեղ արդեն կա ծրագիր դպրոցական մակարդակով»,- ավելացրել է Անդրեասյանը։