Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է մի կնոջ, ով փորձել է հաշվեհարդար տեսնել իր մանկահասակ երեխաների հետ:

Ընտանիքի անդամներին հաջողվել է կանգնեցնել խելագարված կնոջը, բայց փոքր աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել:

«ԲալթԻնֆո»-ն հաղորդում է, որ նոյեմբերի 21-ի առավոտյան, 37-ամյա Սվետլանա Գավրիկովան դանակով հարձակվել է քնած երեխաների վրա:

Սկզբում հարձակվել է 4-ամյա Նելիի վրա` հարվածելով նրան հինգ անգամ: Աղջկա բղավոցների վրա եկել է ամուսինը, եւ նա չի հասել մյուս երեխաներին: Տան անդամները կապկպել են նրան եւ ոստիկանություն կանչել:

Վիրավոր աղջիկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ նրա մայրը` ձերբակալվել: Մոսկվայի իրավապահ մարմինների տեղեկություններով, Սվետլանա Գավրիկովան տառապում է հոգեկան ծանր հիվանդությամբ, գրանցված է հոգեբուժարանում, սակայն նրան ծնողական իրավունքից չեն զրկել:

Տան անդամներից ոչ ոք կնոջ խոսքը լուրջ չի ընդունել, երբ նա նախօրեին հայտարարել էր, որ սկզբում հաշվեհարդար է տեսնելու երեխաների հետ, այնուհետեւ սպանելու է իրեն: