Նոյեմբերի 21-ին, ժամը 17:24-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտ մի երիտասարդ ընկել է ջրանցքը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Տեղի ուժերով ջրանցքից դուրս է բերվել երիտասարդի դին: Մանրամասները ճշտվում են: