Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին հայտարարել է, որ որոշ երկրներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ՄԱԳԱՏԷ) օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար և դա միանշանակ վնաս կհասցնի ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությանը, գրում է Mehr-ը։

Կառավարության նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում Քանին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական գործակալություն է, և բոլոր երկրները, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի անդամ երկրները պիտի որ գործեն գործակալության տեխնիկական մոտեցման հիման վրա:

«Գործակալության ներուժն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործող որոշ անդամ երկրների ոչ կառուցողական մոտեցումն, անշուշտ կվնասի գործակալության ինքնությանը, ինչպես նաև նրա կշռին և մասնագիտական դերակատարությանը», - շեշտել է նա:

Բաղերի Կանին նաև նշել է, որ Իրանը միշտ էլ այս կամ այն երկրնին խորհուրդ է տվել թույլ տալ գործակալությանը շարունակելու կատարել իր տեխնիկական և մասնագիտացված դերը և այն սեփական քաղաքական դրդապատճառները փնտրելու սուբյեկտի չվերածել։

Իրանը երեքշաբթի նոտա է ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին վերջին զեկույցների վերաբերյալ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ներկայացրել է Կառավարիչների խորհրդին։ Պաշտոնական Թեհրանը գործակալությանը կոչ է արել երկրի միջուկային գործունեության վերաբերյալ իր զեկույցներում պահպանել անաչառությունը:

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին ուղղված իր ուղերձում Գրոսին ավելի վաղ կրկնել է իր նախկին հայտարարությունները որոշ հարցերում Իրանի համագործակցության բացակայության մասին՝ պնդելով, թե Իրանը դեռ պետք է գործակալությանը «տեխնիկապես արժանահավատ բացատրություն» տրամադրի իր երկու միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների առկայության վերաբերյալ։