Ջրհեղեղի ժամանակ փլուզված կամուրջները հիմնականում համայնքային ճանապարհներին են։ Դրա մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշել է, որ M6 մայրուղու վրա աշխատանքներ տանելիս ուսումնասիրվել է ամբողջ ենթակառուցվածքը։
«Տեսանք, որ խնդիրներ կան, որից հետո այս ճանապարհի կամուրջները թարմացվեցին։ Բացի դրանից, շատ տեղերում հենապատեր են կառուցվել։ Սա հանգեցրել է նրան, որ այս երթուղու վրա փլուզված կամուրջներ չկան»,- հավելել է նախարարը։ Նա նշել է նաև, որ բնական աղետի պատճառված ֆինանսական վնասը հաշվարկվում է, և դեռ երկար ժամանակ այս մասով տեղեկություն չի լինի։





























