Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները զարգացնելու համար անհրաժեշտ է զարգացնել լոգիստիկ և տրանսպորտային ենթակառուցվածքը։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս առումով շատ բան է պետք անել, լոգիստիկայի զարգացման տեսանկյունից դուք միանգամայն իրավացի եք։ Սա վերաբերում է ոչ միայն «Հյուսիս-Հարավին», այս ճանապարհին, այլ նաև այլ վեկտորներին։
Լոգիստիկ կենտրոնների կապ, ներառյալ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Դաղստանի հատվածում», - աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել է Պուտինը։





























