Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հույս ունի հանդիպել Իրանի նոր նախագահի հետ, հայտնել է РИА Новости-ն։
«Սպասում ենք Իրանի նախագահական ընտրությունների անցկացմանը։ Հուսով եմ՝ կհանդիպեմ Իրանի նոր նախագահի հետ միջազգային միջոցառումներում, մասնավորապես՝ ՇՀԿ-ում ԲՐԻԿՍ-ում:
Միջազգային առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան ընդհանուր լեզու կգտնի Թեհրանի հետ և կաշխատի իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել է հանգուցյալ նախագահ Ռաիսին։ ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները շատ ոլորտներում լավ են զարգանում։
Պուտինը հայտարարել է նաև, որ մահացած նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հարաբերությունները հուսալի և գործնական են եղել, և որ նա հուսալի գործընկեր էր։





























