Մոսկվայում ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացիների, որոնք ծեծել եւ թալանել են վարորդին: Ինչպես հայտնում է Metronews.ru-ն, վկայակոչելով Մոսկվայի ոստիկանական վարչությունը, հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են երկու անձանց, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են եղել:
Բելառուսական կայարանում նրանք նստել են Kia Rio ավտոմեքենան, հարձակվել են վարորդի վրա, ծեծել նրան եւ փորձել կողոպտել: Շնորհիվ իրավապահների օպերատիվ գործողությունների, նրանց հանցավոր մտադրությունները կանխվել են:



























