Երեւանի քաղաքապետարանը ի գիտոթյուն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի իրազեկումը` նոյեմբերի 25-ին, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ, ընդունվել է ի գիտություն ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը` այս տարվա նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: