Մոլդովան եւ Մերձդնեստրն, այսօր` նոյեմբերի 21-ին, Բենդեր քաղաքում, Մերձդնեստրի նախագահ Իգոր Սմիրնովի ու Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի հանդիպման արդյունքում, պայմանավորվել են վերականգնել շփումները` 5+2 ձեւաչափով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այս ձեւաչափով հենց առաջին հանդիպման ժամանակ, Վիլնյուսում, նոյեմբերի 30-ին, մերձդնեստրյան կողմը մտադիր է Քիշնեւի առաջ բարձրացնել նախկինում կողմերի ղեկավարների կողմից կնքված 84 փաստաթղթերի կատարման երաշխիքների հարցը: Այդ փաստաթղթերը ենթադրում են փոխհարաբերություններ տարբեր ոլորտներում:




























