Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանին:

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մուշեղյանի տեղակալը` Հրայր Անտոնյանը: Նշենք, որ Անտոնյանը հանրապետական կուսակցության անդամ է  եւ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:

Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ընտրությունից անմիջապես հետո վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել էր իր մանկության ընկերոջը`«Կյաժ Էդո» մականունով հայտնի Էդուարդ Մուշեղյանին: