Սովորական դռան բացվածքը բնակարանում կարող է մաքրել մարդու հիշողությունը: Նման արտառոց եզրակացության են հանգել ամերիկացի գիտանակնները, որոնք հետազոտել են հիշողության միկրոձախողումներն այն մարդկանց մոտ, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են անսպասելիորեն կանգ առնել սենյակի մեջտեղում` մոռանալով, թե ուր էին գնում եւ ինչ պիտի անեին:

Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով CBS News-ը, Ինդիանայի Նոտր-Դամ համալսարանի գիտնականները պարզել են, որ այլ սենյակ տանող դուռը հիշողության նոր դրվագ է, մարդկային ուղեղը յուրաքանչյուր նոր տարածք ընկալում է որպես առանձին դրվագ, իսկ դռան բացվածքը իրադարձության ավարտ, ընդ որում, հին դրվագները կարելի է դեն նետել կամ խորը թաղել: Ուստի բարդ է հիշել, թե ինչ է եղել նախորդ սենյակում:

«Դռան բացվածքի ախտանիշը» հաղթահարելը շատ հեշտ է, օրինակ, եթե գնում եք խոհանոց, ձեզ հետ բաժակ վերցրեք, այն կհիշեցնի այցի նպատակների մասին, խորհուրդ են տալիս գիտնականները: