Մոսկվայի մարզում  14-ամյա դեռահասը սպանել է մանկապիղծին, որը նրան հյուր էր հրավիրել:

Ինչպես փոխանցում է  NEWSru.com-ը,  37-ամյա Վլադիմիր Ցիպլակովը հոսպիտալացվել է կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքով, սակայն մեկ ժամ անց մահացել է:

Ձերբակալությունից հետո տղան պատմել է ճակատագրական հանդիպման մանրամասները. «Նա ինձ հյուր հրավիրեց. նստել էինք խոհանոցում, խմում էինք: Հետո Վովան առաջարկեց համակարգչով պոռնո դիտել»,- բացատրել է դպրոցական երեխան` ավելացնելով, որ ընդունել է առաջարկը:

Սակայն մի քանի րոպե անց նրանց միջեւ վեճ է  սկսվել, ինչի արդյունքում մանկապիղծը դանակահարվել է:

Նշվում է, որ երեխան անձամբ է շտապօգնություն կանչել: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածի հատկանիշներով` առողջությանը ծանր վնասվածք հասցնելը, որը հանգեցրել է մահվան: