«3+3» ձևաչափի դռները բաց են Վրաստանի համար. Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը

«3+3» հարթակի շրջանակներում փաստացի մասնակցում են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանի համար դուռը միշտ բաց է այնքանով, որքանով երկիրը պատրաստ է նման փոխգործակցության»,- ասել է նա։ Գալուզինը նշել է, որ « հենց այս ձևաչափն է, որը խոստանում է տարածաշրջան բերել կայունություն, անվտանգություն և իրավիճակի կանխատեսելիություն, որն իրեն անհրաժեշտ է»: