Ֆրանսիայի նախագահ Բրիջիթ Մակրոնի կինն զարարողակարգային վրիպում է արել՝ փորձելով բռնել Մեծ Բրիտանիայի թագուհի Կամիլայի ձեռքը, գրում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թագուհին և Ֆրանսիայի նախագահի կինը Վեր սյուր Մերի համայնքի բրիտանական հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրել։

Ծաղիկներ դնելուց հետո նրանք հետ են քաշվել՝ մի պահ խորհելու համար, և առաջին տիկինը ձեռքը պարզել է թագուհուն, սակայն Կամիլան որոշ դժկամությամբ երկարել է ձեռնոցով իր ձեռքը:

Միայն երբ Մակրոնը թեթևակի սեղմել է թագուհու ձեռքը, վերջինս բաց է թողել առաջին տիկնոջ ձեռքն ու հետ քաշել իրենը։

Թեև առաջին տիկնոջ ժեստն արվել է լավագույն մտադրություններով, թագավորական ընտանիքի անդամների հետ շփումը միշտ հղի է փափուկ պահերով: Թագուհու կամ թագավորական ընտանիքի անդամի հետ հանդիպելու վարքագծի կանոններ գոյություն չունեն, սակայն կա չգրված կանոն, ըստ որի՝  թագավորական ընտանիքի անդամի հետ ձեռքսեղմումից այն կողմ չի կարելի անցնել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին թագավորին ու թագուհուն ստիպել է սպասել՝ արարողությանը ժամանելով 20 րոպե ուշացումով։