Գիտեք երբ հաղթած կլինեինք, եթե այս քաղաքացիների փոխարեն բոլորը հերոսների ծնողներ լինեին:Այդ դեպքում մի ժամ անգամ չէր դիմանա Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը:
Նա բոլոր զոհվածների ծնողներին կոչ արեց կիրակի օրը հանրահավաքի գալ, եթե նրանց համար հայրենիքն ու պատիվը թանկ է։
«Մեր կարգախոսն է՝ հայրենիք և պատիվ։ Խոսքս ծնողներին եմ ուղղում՝ ով գտնում է, որ իր մեջ կա հայրենիք ու պատիվ, թող որ առաջին շարքերում լինի, այդ դեպքում իշխանափոխությունը ժամերի հարց կլինի»,- ասաց Ռոստոմյանը: Նա հավելեց, որ պետք է հասնել բաղձալի նպատակին` այն նպատակին, որը զոհված տղաներն իրենց առջև դրել են՝ ունենալ հայրենիք ու պատիվ։











