Տանզանիայում ութ մարդու դատապարտել են մահապատժի ալբինոսների սպանության համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Միզենգո Պինդան:

Ինչպես հայտնում է BBC-ն, ալբինոսների սպանել են, որպեսզի նրանց դիակները հանձնեն տեղացի հեքիմներին` թալիսմաններ եւ դեղեր պատրաստելու համար: Տանզանիայում պատերը հավատում են, թե նման հուլունքները հաջողություն եւ բարօրություն են բերում: Վերջին 4 տարում սպանվել է 60-ից ավելի ալբինոս: Սպանությունների մեղադրանքով ձերբակալվել է 94 մարդ, 11 քրեական գործ հանձնվել է դատարան: