Նոյեմբերի 21-ին Կիեւում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության կառավարման նիստ: Ինչպես հաղորդում է  Analitika.at.ua-ն, նիստին մասնակցել են  տարածաշրջանային հայ համայնքների ներկայացուցիչները եւ Ուկրաինայի հայերի միության ղեկավարությունը:

Նիստում տեղի են ունեցել միության ղեկավարի ընտրություններ, արդյունքում այդ պաշտոնն ստանձնել է Վիլեն Շատվորյանը:

Միության նախկին նախագահը Հայկ Փամբուխչյանն էր: 2003թ-ին Փամբուխչյանը դարձել էր Կիեւի հայ համայնքի նախագահ, իսկ 2006-ից ղեկավարում էր Ուկրաինայի հայերի միությունը: