Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը մոտ կես ժամ առաջ հրաժարական է տվել:
Նման քայլի պատճառը եղել է Կահիրեի Թահրիր հրապարակում տիրող մթնոլորտը: Associated Press-ի տվյալներով` հրաժարականի հայցադիմումը ներկայացվել է երկիրը կառավարող Զինված ուժերի բարձրագույն խորհրդին: Միաժամանակ` կառավարությունը պարտավորվել է կատարել իր գործառույթները մինչեւ ռազմական խորհրդի կողմից որոշման կայացումը:
Նշենք, որ Եգիպտոսում արդեն երեք օր շարունակվող անկարգությունների ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 30-ը, վիրավորների թիվը հասնում է 2 հազարի:




























