Ռուսական «Ռոբոտացված ինտեգրալ տեխնոլոգիաներ» ընկերության մասնագետները «Համալիր անվտանգություն» միջազգային ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել են կոմպակտ չափսերով փրփրապլաստիկային կմախքով «ИРТ-Скаут» անօդաչու թռչող սարքը։
Ինչպես հայտնում է «Տեխկուլտ»-ը, անօդաչու թռչող սարքը նախատեսված է հետախուզության համար։
Էլեկտրական շարժիչով հագեցած «ИРТ-Скаут»-ը գործարկվում է ձեռքով: Այն կարող է գործել մինչև 50 կմ հեռավորության վրա՝ 90 կմ/ժ առավելագույն արագությամբ, իսկ 200 գրամ ծանրաբեռնվածությամբ մոտ մեկ ժամ կարող է ճախրել օդում։
Անօդաչու թռչող սարքի կմախքը պատրաստելու համար ընտրվել է փրփրապլաստիկ՝ ծախսերը նվազեցնելու և դաշտային պայմաններում դրոնի վերանորոգումը զգալիորեն հեշտացնելու նպատակով։





























