Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր են քննարկվել։
Կողմերը տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի ներկա վիճակի և իրականացման հեռանկարների շուրջ մտքերի շահագրգիռ փոխանակում են ունեցել։
Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հիմնական հարցերին։





























