Ղազախստանն ու Ադրբեջանը հունիսի 7-ին ռազմական ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը «մասնավորապես նշվել է երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման համար համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը»։




























