Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Թեհրանից մեկնել է Ստամբուլ, որպեսզի թուրքական Ստամբուլ քաղաքում մասնակցի D-8 խմբի նստաշրջանին, որտեղ քննարկվելու է պատերազմը Գազայում, տեղեկացրել է Mehը։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը պետք է մասնակցի D-8-ի նստաշրջանին Պաղեստինի հարցով եւ հանդիպում ունենա միջոցառմանը մասնակցող գործընկերների հետ։
«Զարգացող ութնյակի» (D-8) Տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումը, որը տեղի է ունենալու Ստամբուլում շաբաթ օրը, մեծ նշանակություն ունի D-8-ի երկրների համար, որպեսզի միասնական ճակատ ներկայացնի Գազայում Իսրայելի պատերազմի դեմ, գրել է իրանական ԶԼՄ-ն։




























